Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավելի քան 376, 000 ԱՄՆ դոլար է  հավաքագրվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքի շրջանակներում

Հունիս 03,2020 16:50

 Չնայած ներկայիս համաշխարհային ճգնաժամին՝ հազարավոր մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից շարունակում են աջակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ «Միասին հաղթահարենք համաճարակը» նախաձեռնության շրջանակներում ս․թ․ հունիսի 3-ի դրությամբ, հավաքագրվել է ավելի քան 376,000 ԱՄՆ դոլար, որից 230,000 ԱՄՆ դոլարն արդեն ուղղվել է համաճարակի դեմ պայքարին։

Ինֆոգրաֆիկան ցույց է տալիս դրամական նվիրատվությունների աշխարհագրությունն առ 31.05.2020 թ-ի։

Խորին շնորհակալություն 700 անհատ նվիրատուներին և կազմակերպություններին, ինչպես նաև աշխարհասփյուռ 15 հայկական համայնքներին վստահության և շարունակական աջակցության համար։

Ի լրումն առողջապահական ոլորտին տրամադրված 230,000 ԱՄՆ դոլար աջակցությանը, Հիմնադրամի տեղական մարմինների շնորհիվ շուրջ 250,000 ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական պարագաներ և սարքավորումներ արդեն նվիրաբերվել են Հայաստանի և Արցախի առողջապահական ոլորտին։

Համահայկական շարունակական աջակցությանը կարող եք մասնակցել մեր առցանց հարթակում՝ www.himnadram.org

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930