Լրահոս
Օրվա լրահոսը

Վանեցյանի հակափաստարկը այն քննադատություններին, որ իր մատը խառն է քրեական գործերով անցնող նախկին պաշտոնյաներին ինֆորմացիա տալու եւ փախուստի մեջ

Հունիս 03,2020 16:25

Aravot.am-ը ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին հարցրեց՝ ձեր անվան վրա սեւ բիծ են թողնում հատկապես այն պնդումները, որ համագործակցել եք նախկին իշխանությունների հետ ու վերջին աղմկահարույց քրեական գործերի հետ կապված ձեր մատը խառն է, որ մի շարք նախկին պաշտոնատար անձինք քրեական գործեր հարուցվելուց մեկ-երկու օր առաջ փախան երկրից. դուք այս առնչությամբ որեւէ բացատրություն, մեկնաբանություն ունե՞ք: Նա պատասխանեց. «Ես կխնդրեմ հարցը ձեւակերպել որեւէ մի փաստով, կոնկրետ մի մեղադրանք: Ասելը եւ սուտ լուրեր տարածելը այս իշխանության գործելաոճն է եւ միակ հնարավորությունն ու գործիքը՝ իրենց իշխանությունը պահելու եւ մարդկանց մոլորեցնելով, թե ամեն ինչի հետեւում կանգնած են նախկինները, եթե մենք չենք, ապա նախկիններն ենք, այս է, այն է… Բազմիցս կրկնել եմ՝ իմ պաշտոնավարումը դադարեցնելուց հետո թող մատնանշեն, թե ինչքան գումար է վերադարձվել ՀՀ պետական բյուջե եւ ինչ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են ենթարկվել պատասխանատվության: Կտեսնեք, որ ամբողջ այդ պնդումները, լուրերը ամբողջությամբ կեղծ են եւ կրում են մանիպուլյատիվ բնույթ»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ այս ամբողջ պատմություններից հետո իր եւ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հարաբերությունները ինչ փուլում ու ինչ մակարդակում են: Վանեցյանը պատասխանեց. «Ես եւ Ալեն Սիմոնյանը չենք շփվել շուրջ 7-8 ամիս: Առհասարակ չենք հանդիպել, չենք շփվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930