Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Սեւան համայնքի վարչական եւ տնտեսական սահմանափակումները, համայնքի սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգվել է եւս մեկ շաբաթով, այն կպահպանվի մինչեւ 2020 թվականի հունիսի 10-ը` ժամը 23:59-ը»։