Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե կպարզվի, որ դա կեղծ տեղեկություն է, Նիկոլ Փաշինյանին մեղադրանք կառաջադրվի սուտ մատնության համար». Վանեցյանը՝ Փաշինյանի խոսնակին դատի տալու մասին

Հունիս 03,2020 16:05

Այսօր Aravot.am-ը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին հարցրեց՝ վարչապետի մամուլի խոսնակը ֆեյսբուքում գրառում էր արել, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» Մինասյանի փայաբաժինը առերեւույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ եւ կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը»: Նաեւ նա գրել էր, որ Ձեր հորը պատկանող ընկերությունը դարձել է ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխարող, այդ տեղեկությունները որքանո՞վ են համապատասխանում իրականությանը եւ ճի՞շտ է, որ դուք դատական հայց եք ներկայացրել Մանե Գեւորգյանի դեմ այդ հայտարարության համար:

Վանեցյանը պատասխանեց. «Ես պնդում եմ, որ ամբողջությամբ այդ տեղեկությունները կեղծ են»: Ճշտեցինք՝ այսինքն, օդից նման տեղեկություննե՞ր են վերցնում՝ նա պատասխանեց. «Կարծում եմ, որ օդից նման տեղեկություններ են վերցնում»: Հարցին՝ որեւէ փաստ, հիմա չկա՞ դրա համար՝ նա պատասխանեց. «Եթե փաստեր լինեին, ձեր կարծիքով դա ուղղակի հայտարարություննե՞ր կլինեին: Միանշանակ, քրեական գործեր կլինեին, կլինեին մեղադրանքներ: Եթե ինձ մեղադրում են Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր լինելու մեջ, թող գնա վարչապետը հաղորդում ներկայացնի հանցագործության մասին եւ եթե կպարզվի, որ ես մեղավոր եմ, ես կկրեմ պատասխանատվություն, եթե կպարզվի, որ դա կեղծ տեղեկություն է, Նիկոլ Փաշինյանին մեղադրանք կառաջադրվի սուտ մատնության համար»:

Հարցրեցինք՝ այս դատական համակարգում ի՞նչ ելքեր եք տեսնում, եթե նման հայցեր լինեն՝ Վանեցյանը պատասխանեց. «Դատական համակարգի մասին խոսելուց պետք է հաշվի առնեն, որ մենք չենք կարող բոլորի մասին ընդհանուր խոսել վատ: Մեր դատական համակարգում կան բավականաչափ գրագետ եւ ազնիվ դատավորներ: Եվ այն տեղեկատվական արշավը, որ սկսվել է մեր դատավորների նկատմամբ, առանց չորը թացից տարբերելու, դա սխալ մոտեցում է եւ ազդում է դատարանի հեղինակության վրա, որը հետագայում շատ դժվար է լինելու վերականգնել: Արդարադատությունը ընտրովի չի լինում: Եթե դատավորը որոշում է կայացնում, որը դուր է գալիս իշխանություններին, այդ դատավորը լավն է, եթե որոշում է կայացնում, որը դուր չի գալիս իշխանություններին, ուրեմն այդ դատավորը ծախված, կոռումպացված դատավո՞ր է: Նման մոտեցում չպետք է լինի: Դատարանը պետք է լինի ազատ եւ իրականում անկախ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930