Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՀԿ-ն նախազգուշացրել է կորոնավիրուսի երկրորդ «ավերիչ» ալիքի սպառնալիքի մասին

Հունիս 03,2020 15:32

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի թիմի ղեկավար Հանս Կլյուգեն չի բացառել կորոնավիրուսի երկրորդ բռնկումը, որի հետևանքները կարող են «ավերիչ լինել»:

«Երկրորդ ալիքն անխուսափելի չէ, բայց գնալով ավելի շատ երկրներ են չեղարկում սահմանափակումները, կորոնավիրուսի կրկնակի բռնկման վտանգ կա, եթե վիրուսի տարածումը չկանխվի, ապա երկրորդ ալիք կլինի, որը կարող է շատ ավերիչ լինել»,-ասել է նա:

Կլյուգեն ընդգծել է, որ այսօր իրավիճակն ավելի բարվոք չէ, քան տարեսկզբին, քանի որ դեռ չկա պատվաստանյութ և բուժում կորոնավիրուսից:

Նշենք, որ հունիսի 3-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 6 միլիոն 474 հազարը, համավարակի հետևանքով մահացել է 382 հազար 914 մարդ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930