«Աշխարհում չկա մի որևէ ուժային կառույց կամ որևէ վարչական համակարգ, որ այս մասշտաբի հարցը կարողանա լուծել»,- ուղիղ եթերի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ վերջին օրերին շատ դաժան խոսակցություններ է ունեցել ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի հետ՝ խնդրի մասշտաբը և իրավիճակը ճիշտ չներկայացնելու համար. «Այն, ինչ որ ես տեսա ձեր օգնությամբ` ուղղակի կատաստրոֆա է, ես ուրիշ բառ չունեմ։ Բայց էլի եմ ասում, ոստիկանության աշխատանքը էդ ուրիշ, ես կանդրադառնամ նրան, բայց չկա աշխարհում այդպիսի ուժային կառույց, որ ի վիճակի լինի այս մասշտաբի խնդրի հետ առնչվել և լուծել այդ հարցը։ Մեր ոստիկանությունը պետք է 4-5 անգամ ավելի մեծ լինի, այդ էլ դեռ հարց է»։
Նիկոլ Փաշինյանը ասաց, որ դեռ հնարավորություն է տեսնում, որ հասարակությունը կկարողանա փոխել իր վերաբերմունքը օրենքի, դիմացինի անվտանգության նկատմամբ. «Այս ճանապարհով մենք ոչ մի տեղ չենք հասնի։ Սա մեզ համար հնարավորություն է, որ իրոք օրենքի երկիր լինենք։ Ապօրինությունը այնքան խորն է մտած մեր մեջ, պետք է հանենք»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ