Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մասամբ է իրականացրել ԵԽ-ի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի հանձնարարականները. զեկույց

Հունիս 03,2020 14:02

Կառավարությունները և պաշտոնյաները, հավատարիմ մնալով հակակոռուպցիոն միջոցառումներին, իրենց գործելաոճով պետք է օրինակ ծառայեն և լինեն թափանցիկ: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) ամենամյա զեկույցում:

Զեկույցում ներկայացված է, թե ինչպես են ԳՐԵԿՈ-ի անդամ պետությունները, այդ թվում՝ Հայաստանը, իրականացրել խորհրդարանականների, դատավորների ու դատախազների շրջանում կոռուպցիան կանխարգելելու վերաբերյալ արված հանձնարարականները 2019թ.:

Զեկույցի համաձայն՝ 2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանը դասվել է այն երկրների շարքին, որոնք մասամբ են իրականացրել կամ չեն իրականացրել ԳՐԵԿՈ-ի հանձնարարականները: Մասնավորապես, Հայաստանը 24 հանձնարարականից կատարել է 9-ը (37.5%), իսկ 15 հանձնարարական իրականացրել է մասամբ (62.5%): 2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ Հայաստանը դասվել է այն երկրների շարքին, որոնց համար ԳՐԵԿՈ-ն պատրաստել էր մեծ թվով հանձնարարականներ:

Ցուցակը գլխավորում է Թուրքիան (37), որին հաջորդում է Հունաստանը (25), Մակեդոնիան (25), Հայաստանը (24), Բոսնիա և Հերցոգովինան (23), Լեհաստանը (22), Ադրբեջանը (21), Սլովենիան (21), Ավստրիան (20), Բելգիան (19), Բուլղարիան (19) և Էստոնիան:

Բացի այդ նշվում է, որ Հայաստանը դասվել է այն երկրների շարքին, որոնք ամբողջությամբ չեն իրականացրել խորհրդարանականների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ուղղված հանձնարարականները, մասնավորապես, չի կատարվել դրանց 86%-ը: Ինչ վերաբերում է դատավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ուղղված հանձնարարականներին, ապա դրանք կատարվել են համապատասխանաբար 40 և 57.1 տոկոսներով:

ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչն իր հերթին շեշտել է, որ Կոռուպցիան խաթարում է քաղաքացիների վստահությունը ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ, ուստի հակակոռուպցիոն արդյունավետ միջոցառումների իրականացումը, միասնականության, թափանցիկության խթանումը պետք է առաջնահերթ լինի իշխանությունների համար բոլոր ժամանակներում: Նրա խոսքով՝ պետությունները որոշակի առաջընթաց գրանցել են, բայց չպետք է շարունակեն ջանալ՝ ԳՐԵԿՈ-ի հանձնարարականներն ամբողջությամբ իրականացնելու համար:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930