ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորում է հանրային վերահսկողություն սահմանել և բարձրաձայնել հակահամաճարակային կանոնների ակնհայտ խախտումների մասին:
Ֆեյսբուքյան իր էջում վարչապետը գրել է. «Խնդրում եմ, շարունակեք հանրային վերահսկողության գործողությունները եւ հակահամաճարակային կանոնների ակնհայտ խախտումները հրապարակեք ձեր ֆեյսբուքյան էջում։
Ցանկալի է դա անել ուղիղ եթերի ֆորմատով, որպեսզի ամիս ամսաթիվը հավելյալ քննելու անհրաժեշտություն չառաջանա։ Խնդրում եմ նշել նաեւ խախտման հասցեն։
Խնդրում եմ արձանագրել միայն այսօրվա դեպքերը՝ պրոցեսի արդյունավետությունն ապահովելու համար։
Կարդացեք նաև
Օրական 500-ը դարձնենք օրական 5։
Փրկենք մեր հազարավոր ծնողների կյանքերը»։
Ավելի ուշ վարչապետը գրառել է. «Խնդրում եմ, Ձեր էջերում շարունակեք ֆլեշմոբը. ես այսօր դրան տրամադրեցի այնքան ժամանակ, ինչքան հնարավոր էր:
Այս հանրային վերահսկողության պրոցեսը ոչ մի վայրկյան չպետք է կանգնի: Խախտումների մասին տեղեկությունները դուխով հրապարակեք ձեր էջերում»: