Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ն հնարավորություն կունենա արտահերթ կարգով ընտրելու պաշտոնի թեկնածուին՝ մինչեւ առաջադրման ժամկետի ավարտը

Հունիս 03,2020 12:40

Խորհրդարանի այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխությունների օրինագիծը: Ըստ Վահագն Հովակիմյանի՝ խորհրդարանի կողմից պաշտոնյաներին ընտրելու գործընթացում որոշակի խնդիրներ կան, որոնց լուծմանն է միտված այս օրինագիծը. «Փոփոխությամբ կարգավորվում է պաշտոնների թեկնածուների եւ պաշտոններում ընտրության գործընթացը: Գործող օրենքն ԱԺ-ին թույլ չի տալիս պաշտոնների թափուր տեղերը ժամանակին համալրել, իսկ այս փոփոխությամբ՝ պատգամավորները կարող են նախաձեռնել արտահերթ նիստ եւ սահմանել օրակարգ»:

Նշենք, որ կարգավորումը վերաբերում է ԱԺ-ի կողմից նշանակվող եւ ընտրվող բոլոր պաշտոններին, այդ թվում՝ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնին: Այս փոփոխությամբ խորհրդարանին հնարավորություն է տրվում արտահերթ նիստ անել եւ պաշտոնյանի ընտրություն իրականացնել` չսպասելով այդ պաշտոնում թեկնածուի առաջադրման ժամկետի ավարտին:

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը պարզաբանեց. «Պետական մարմինները որեւէ թեկնածու առաջադրելու համար երեսուն օր ունեն, որի ավարտից հետո միայն ԱԺ-ն պետք է ընտրի կամ քվեարկի թեկնածուի օգտին: Ըստ այս փոփոխության՝ այն դեպքերում, երբ թեկնածուն ներկայացվում է մինչեւ երեսուն օրվա ավարտը, ճկունության սկզբունքով ԱԺ-ն իրավունք կունենա արտահերթ նիստում իրականացնել թեկնածուի քվեարկությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930