Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքական օրակարգում հետևողական հետընթաց է նշմարվում. «Փաստ»

Հունիս 03,2020 12:34

Արտաքին քաղաքականության ասպարեզում հավասարակշռություն ապահովելու համար Հայաստանից մեծ ջանքեր և աշխատանք է պահանջվում, սակայն վերջին երկու տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները ցույց տվեցին, որ Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքական օրակարգում հետևողական հետընթաց է նշմարվում։

Նախ՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջացած անվստահությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ տարիներ շարունակ հակառուսական քաղաքական ուղեգիծ ընտրած անձինք, այդ թվում՝ «սորոսական» կոչվածները, մեր պետական համակարգում առանցքային պաշտոններ ստացան և նրանցից շատերը պաշտոնավարում են նաև այսօր։

Ռուսաստանի հետ հարաբերություններում մյուս պրոբլեմատիկ խնդիրը առնչվում է ռուսական ընկերությունների շուրջ հարուցված քրեական գործերին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող դատական-քաղաքական պրոցեսներին, որոնց հետ կապված ռուսաստանյան ղեկավարության կողմից ժամանակ առ ժամանակ սկզբից՝ դիվանագիտական, իսկ հիմա արդեն առավել բացահայտ քաղաքական մեսիջներ են փոխանցվում հայկական կողմին։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ գործընկերության տնտեսական բաղադրիչին, ապա հիմա էլ այս ուղղությամբ են խնդիրներ ծագում՝ կապված մաքսանենգ ծխախոտի սկանդալների հետ։

Սրա հետ մեկտեղ կարևոր է հաշվի առնել, որ գազի գինը Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանի համար թանկանում է, և ՀԾԿՀ-ի առաջարկած սակագներով բնական գազի գնաճը կկազմի 4,5 տոկոս, ռուսական ընկերության առաջարկած 11 տոկոսի թանկացման փոխարեն։

Ու այս իրադարձությունների ֆոնին իշխանությունների տարբեր արդարացումներն անտեղի են, ինչպես, օրինակ՝ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ վերջերս արած այն հայտարարությունը, թե ունենք տարբեր հարցեր՝ ՀՀ-ի կողմից, ՌԴ-ի կողմից, և դրանից ամեն անգամ դարձնել դրամա, ճիշտ չէ, դրանք հարաբերություններ են, որ պարտադիր չէ, որ սկսվեն ու ավարտվեն կենացներով։

Իհարկե, չենք ասում, որ միշտ հարաբերություններում պետք է կենացներ հնչեն, պարզապես անհրաժեշտ է, որ իշխանությունները ջայլամային քաղաքականության փոխարեն հարկ համարեն փոխգործակցությանը նոր բովանդակություն և առաջընթաց հաղորդել:

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930