Լրահոս
Օրվա լրահոսը

Վենետիկի հանձնաժողովին դիմել ենք, որպեսզի հասկանանք նրանց կարծիքը, բայց դա չի նշանակում, որ կաշկանդված ենք լինելու այդ կարծիքով. Տիգրան Ուլիխանյան. «Հրապարակ»

Հունիս 03,2020 12:06

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի հետ

– Պարոն Ուլիխանյան, իշխանությունը հանրաքվեն չեղարկելու հստակ որոշում ունի՞, օրերս առաջին ընթերցմամբ ընդունեցիք չեղարկելու նախագիծը, բայց նաեւ Սահմանադրական դատարանի հարցն ԱԺ-ում լուծելու մեխանիզմների փաթեթ եք ուղարկել Վենետիկի հանձնաժողով: Այսինքն՝ անկախ Վենետիկի պատասխանից, հանրաքվեն չեղարկվելո՞ւ է, թե՞ սպասելու եք պատասխանին՝ նոր որոշեք ձեր անելիքը:

– Պետք չէ մեկը մյուսի հետ կապել: Հանրաքվեի որոշումը չեղարկելու նախագիծը զուտ տրամաբանությունից է բխում, որ ԱԺ-ն, ինչպեսեւ ցանկացած մարմին, որը կայացնում է որոշումներ, պետք է ունենա նաեւ հնարավորություն՝ իր իսկ կայացրած որոշումները չեղարկելու: Այս պահին օրենսդրությունը նման հնարավորություն չի տալիս:

Բայց նաեւ հստակ արգելքներ էլ չի նախատեսում, որպեսզի այն կառույցը, որն ընդունել է նման որոշում, հնարավորություն չունենա այդ որոշումը չեղարկել: Նախկինում կարգավորված չի եղել, որովհետեւ դրա անհրաժեշտությունը չի եղել: Այն բարդ հանգամանքները, որ կարող են վրա հասնել այս պայմաններում հանրաքվե իրականացնելու պատճառով, ակնհայտ են, հետեւաբար, մենք չենք կարող բնակչությանն այդպիսի մեծ ռիսկի ենթարկել՝ որեւէ, թեկուզ շատ մեծ, խնդիր լուծելու համար:

– Բոլոր դեպքերում՝ ընդունենք, որ Վենետիկի հանձնաժողովը հավանության չի արժանացնում ուղարկված փաթեթը, ի՞նչ է լինելու այդ պարագայում:

– Վենետիկի հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ լեգիտիմ իշխանության վրա հրամայական մանդատ չունի, նրա կարծիքները խորհրդատվական են, գործընկերային, եւ մենք՝ ՀՀ իշխանությունները, ընդհանրապես արտաքին աշխարհից եկած զեկույցները, տվյալներն ընդունում ենք ի գիտություն, ոչ թե դրանք համարում ենք հանձնարարականներ: Դիմել ենք, որպեսզի հասկանանք նրանց կարծիքը, բայց դա չի նշանակում, որ կաշկանդված ենք լինելու այդ կարծիքով: Որովհետեւ այդ կարծիքով կարող են հնչել կարծիքներ, որոնք ավելի լավը կդարձնեն մեր նպատակադրումները: Մենք ընդամենը գործընկերային հարաբերություններից ելնելով ենք դիմել Վենետիկի հանձնաժողովին:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930