«Ինչո՞ւ թիվը չի նվազում» հարցի պատասխանը փնտրեք ձեր մեջ: Այո, հարմար չէ անընդհատ դիմակ կրելը, բայց դա վարքագծի կանոն պետք է դառնա»,-ԱԺ նիստում այսօր անդրադառնալով փաստին, որ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր գերազանցել է 500-ը, ասաց «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
Նա դիմեց քաղաքացիներին. «Նայեք շրջապատին եւ հասկացեք խնդիրը: Շատ ցավալի իրավիճակ է: Հասկանանք, որ այս թվերը պարզապես թվեր չեն, դրանց հետեւում մարդկային կյանքեր են»:
Պատգամավորի խոսքով. «Ցավոք, մենք՝ պետական այրերս, երբեմն համարժեք վարքագիծ չենք դրսեւորում, եւ երբ պետությունը սահմանում է նորմեր, հարցեր են առաջանում, թե ինչպես կարող ենք դրանք շրջանցել: Այս դիմակը ոչ թե տուգանվելու, այլ մարդկանց կյանքերը փրկելու համար է: Պահպանեք նորմերը, որի շնորհիվ միայն կարող ենք ակնկալել թվերի նվազում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ