Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ/ռազմական դրության ժամանակ հանրաքվեն չեղարկող օրինագիծն ընդունվեց

Հունիս 03,2020 11:24

«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների օրինագիծը, որը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցությունը, այսօր ԱԺ-ում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ: «Կողմ» էր քվեարկել 82, եւ «դեմ»՝ 17 պատգամավոր:

Հիշեցնենք, որ այս օրենսդրական փոփոխությամբ սահմանվում է արտակարգ դրության պայմաններում հանրաքվեի շարունակականության հարցը, մասնավորապես, արտակարգ/ռազմական դրությամբ պայմանավորված՝ նշանակված հանրաքվեն չեղարկվում է, մինչդեռ եղած կարգավորմամբ՝ հանրաքվեն կարող էր շարունակվել արտակարգ դրության ավարտից որոշակի ժամանակ անց:

Հիշեցնենք նաեւ, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրությունը համընկավ ՍԴ դատավորների «հին» կազմի պաշտոնավարման հարցով հանրաքվեի քարոզարշավի հետ, որն էլ ընդհատվել էր:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930