Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է այլընտրանքներ ստեղծենք, որպեսզի բնական ճանապարհով դուրս մղենք գազի սպառումը մեր առօրյայից. Բագրատ Ասատրյան. «Ժամանակ»

Հունիս 03,2020 11:12

Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի խոսքով՝ պետք է վերանայել 2013-ին Ռուսաստանի հետ կնքված խայտառակ պայմանագիրը, աուդիտ իրականացնել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում և վերանայել Հայաստանի հետ ունեցած նրա իրավահարաբերությունները:
«ՀՀ որևէ քաղաքացի անգամ մի լումա պարտք չի եղել այս ընկերությանը, բայց 2013-ին մի օր արթնացանք ու հանկարծ պարզվեց, որ պարտքեր ենք կուտակել այս ընկերությանն, ու մեր այդ անհայտ ծագման պարտքի դիմաց մեր ունեցած մասնաբաժինն ամբողջությամբ պիտի փոխանցենք Ռուսաստանին ու մինչև 2043 թվականը դառնանք նրանց գերին:

Մինչդեռ, եթե այն ռեսուրսները, որոնք մենք ծախսում ենք այս պայմանագրի կատարումն ապահովելու մեջ, ներդնեինք Հայաստանում այլընտրանքային էներգիայի ստացման աղբյուրները կիրառելու և զարգացնելու գործում, ապա այսօր մենք արդեն զգալի արդյունքների հասած կլինեինք և ստիպված չէինք լինի «Գազպրոմ»-ի առաջ վիզ ծռել»,- ընդգծեց Ասատրյանն ու միևնույն ժամանակ հավելեց.
«Հայաստանը հիմա պետք է հարմար առիթ փնտրի «Գազպրոմ»-ի հետ այս հարաբերությունները լայն իմաստով վերանայելու ու խմբագրելու համար, ինչը և հնարավորություն կընձեռի ավելի հավասարակշռված լուծումներ գտնել ստեղծված պայմաններում:
Ռուսաստանը կարող է և թող բարձրացնի իր գազի սակագինը, սակայն մենք ինքներս պետք է որոշենք՝ դրա դիմաց այդքան վճարե՞նք, թե՞, օրինակ, արևային էներգիայից սկսենք օգտվել: Այսինքն՝ այստեղ ևս մենք մեծ անելիք ունենք և ինքներս մեզ համար պիտի այլընտրանքներ ստեղծենք, որպեսզի բնական ճանապարհով դուրս մղենք գազի սպառումը մեր առօրյայից, հակառակ պարագայում՝ դեռ երկար ու երկար է գազի մահակը մեր գլխին ճոճվելու»:

Դիանա ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930