Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Ճաղարյան. «…Եթե մի կաթիլ ամոթ ունեն, պետք է հեռացվեն աշխատանքից, և պատասխանատվության ենթարկվեն»

Հունիս 02,2020 23:23

Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀՀ ՔԱԿ-ը տեղեկացնում է, որ Եվրոպական Ավիացիոն Անվտանգության Գործակալությունը (EASA) դեպի Եվրոպա թռիչքներից զրկել է ԸՆԴԱՄԵՆԸ մի ավիաընկերության, և ԸՆԴԱՄԵՆԸ մի ուղղություն կատարելուց:

Պարզաբանեմ`

EASA-ն Հայաստանի Հանրապետության Ավիացիոն Իշխանություններին «պատվավոր» տեղ է հատկացրել իր անվստահելի գործընկերների ՍԵվ ՑՈւՑԱԿՈւՄ:

Ինչի հետևանքով հայկական ՄԻԱԿ ավիաընկերությունը զրկվել է իր ՄԻԱԿ եվրոպական կանոնավոր ուղղությունից:

Իսկ մյուս ընկերությունը` իր 3 A-320 օդանավերով` պայմանագրերի կատարման հնարավորությունից:

ՔԱԿ-ը բառացիորեն կրկնել է մի շաբաթ առաջ ԱԺ-ում փոխվարչապետ Ավինյանի «գաղափարը»…

Ամոթից գետինը մտնելու փոխարեն 16 (հիմնականում Աֆրիկյան մայրցամաքի ամենահետամնաց) երկրների ցանկում հայտնվելու համար այսպիսի բացատրություն… ու եղածը չարախոսների մանիպուլյացիա անվանել…

Էս պարագայում ոլորտի կարգավորման բոլոր մասնագետները, սկսած փոխվարչապետ Ավինյանից, EASA աուդիտում նշված բոլոր 42 թերացումների համար պատասխանատուները, ՔԱԿ նախագահի գլխավորությամբ, եթե մի կաթիլ ամոթ ունեն, պետք է հեռացվեն աշխատանքից, և պատասխանատվության ենթարկվեն:

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ`

կենտրոնական հեռուստատեսությամբ բանավեճի եմ հրավիրում այս տխմար տեսակետի հեղինակ բոլոր պետական պաշտոնյաներին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930