Ամբողջ օրը վարչապետը, պարետատունը եւ առողջապահության նախարարությունը բոլոր հեռուստաալիքներով, լրատվամիջոցներով ու համացանցով հայտարարում են, թե կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու,վարակվելու հավանականությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է խստորեն պահպանել անհատական հիգիենայի կանոնները, հատկապես՝ հաճախակի լվացվել: Հրաշալի:
Մամուլի շենքում, որտեղ սովորական ջրամատակարարում որպես այդպիսին՝ գոյություն չունի եւ արտեզյան ջուր է մատակարարվում, արդեն երկու շաբաթից ավելի դա էլ չկա: Պոմպն է փչացել: Բարձր հարկերում աշխատողները ստիպված են դույլերով առաջին հարկից ջուր կրել՝ գոնե սանհանգույցից օգտվելու համար:
Շենքը գտնվում է պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում, որի նախագահը ՔՊ-ական է՝ ԱԺ իմքայլական պատգամավորի ամուսին: Դե, եթե իշխող կուսակցության անդամներն են այսպես աշխատում, ի՞նչ սպասել մյուսներից:
Հիշեցնենք, որ հունվար ամսին էլ նույն մամուլի շենքում մալուխներից հրդեհ էր բռնկվել, որի հետեւանքները վերացնելու համար շուրջ մեկ ամիս պահանջվեց:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ