Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում բժշկական գաղտնիքը կարող են գողանալ՝ տեղեկատվական անվտանգության խնդիրների պատճառով. Դավիթ Սանդուխչյան. Ա1+ (Տեսանյութ)

Հունիս 02,2020 22:35

Հայաստանում տեղեկատվական անվտանգությունը բացի բանկերից որեւէ համակարգում լիարժեք պաշտպանված չէ,- ասում է փաստաբան Դավիթ Սանդուխչյանը։

Ըստ նրա՝ այս խնդիրը կա առողջապահական համակարգում եւ չպետք է զարմանալ, երբ բժշկական գաղտնիքի եւ անձնական տվյալների արտահոսք է լինում։

Դավիթ Սանդուխչյանը, որը որպես փորձագետ աշխատում է «Թվային օրակարգ» նախաձեռնության հետ, ասում է Արտակարգ դրության օրերին առավել քան երբեւէ մեծացավ մեր անձնական տվյալների պաշտպանության խնդիրը։

Նա չի կարող հստակ ասել, թե որքանով է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը առավել արդյունավետ դարձնում վարակակրի հետ շփում ունեցող անձանց տեղորոշման համակարգը։

Բայց նա վտանգներ է տեսնում, քանի թափանցիկության պակաս կա եւ նաեւ հսկողություն է անհրաժեշտ, որպեսզի համավարակից հետո այդ տվյալները ոչնչացվեն, ինչպես խոստացել է կառավարությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930