Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Խաչատրյան. «Լուսավոր Հայաստան»-ի նախագծի նպատակն է ինստիտուցիոնալ բարեփոխման ենթարկել երաշխավորության համակարգը

Հունիս 02,2020 20:50

Պատգամավոր Արկադի Խաչատրյանը երեքշաբթի Ազգային ժողովում ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը։

Նա նշեց, որ նախագծի հիմնական նպատակն է ինստիտուցիոնալ բարեփոխման ենթարկել երաշխավորության համակարգը Հայաստանում, երբ վարկ վերցնելիս մարդկանցից պահանջվում է երաշխավորություն ներկայացրել։ Եվ շատ հաճախ մարդիկ չգիտակցելով իրավական և ֆինանսական հետևանքներըէ տալիս են իրենց երաշխավորությունը. «Մենք առաջարկում ենք, որպեսզի միանգամից պահանջ չներկայացվի երաշխավորի նկատմամբ և ֆիզիկական անձ երաշխավորի դեպքում այն կրի սուբսիդիալ կամ լրացուցիչ պարտավորություն։ Դա նշանակում է, որ վարկը չմարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում պահանջը պետք է նախ ներկայացվի հիմնական պարտապանին, վաճառվի գրավի առարկան և միջոցները չբավարարելու դեպքում նոր կարող ես պահանջ ներկայացնել երաշխավորի նկատմամբ։ Սրանով նրանք մեծապես պաշտպանված կլինեն և ժամանակ կունենան նաև իրենց վարկային երաշխավորական պարտավորվածությունները կատարելու համար»

Արկադի Խաչատրյանը նկատեց, որ հաճախ, երաշխավորները ստորագրում են նաև ապագայում առաջանալիք պարտավորությունների համար. «Մենք առաջարկում ենք նախագծով սահմանել երաշխավորության պայմանագրով առավելագույն երաշխավորության գումարը, որից ավելի պահանջ ներկայացվել չի կարող նրան, և առավելագույն ժամկետը։ Իսկ այն բոլոր համաձայնությունները երաշխավորության պայմանագրով՝ ապագայում առաջանալիք պարտավորությունները ստանձնելու մասով կլինեն առ ոչինչ։ Եվ յուրաքանչյուր դեպքում, երբ որ նոր պարտավորություններ են ստանձնվում, պետք է գրավոր համաձայնություն ստանալ երաշխավորից»։

Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ասաց, որ նախագծի վերաբերյալ հայտնել են մի շարք մտահոգություններ, որոնց մեծ մասը ընդունվել են հեղինակի կողմից։ Եվ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ մինչև երկրորդ ընթերցում դրանք կշտկվեն։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930