ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Մայիսյան համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանի հետ, որի ընթացքում քննարկվել են «Հետք» լրատվականի կողմից օրեր առաջ հրապարակված «Մայիսյանի ավագանին սոցիալական օգնություն է հատկացրել համայնքապետի կնոջը՝ 60-ամյակի առթիվ» հոդվածում արծարծված հարցերը:
Քննարկման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Մայիսյան համայնքի ղեկավարն արդեն համայնքային բյուջե է փոխանցել դրամական օգնության տեսքով իր ընտանիքին հատկացված ամբողջ գումարը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև համայնքի սեփականություն հանդիսացող 2000 և 2776 քմ հողամասերն առանց աճուրդ հայտարարելու, ուղիղ վաճառքի կարգով համայնքի ղեկավարի կնոջը վաճառելուն վերաբերող մանրամասներին, որոնց քննությամբ արդեն զբաղվում են իրավապահ մարմինները:
Արմավիրի մարզպետարան