Լրահոս
Օրվա լրահոսը

Տանը մեկուսացածի բաց նամակը. «Ինչքա՞ն հարևանին խնդրենք՝ հաց առնի»

Հունիս 02,2020 20:00

Բաց նամակ

Հարգելի վարչապետ, հարգելի կառավարություն, հարգելի պարետ

Նախ, առաջին հարցը ինչո՞ւ պարետատունը 24-ժամյա թեժ գիծ չունի և աշխատում է 09:00 -ից 18:00, այն դեպքում, երբ արտակարգ դրություն է երկրում:

Կամ ինչու է առողջապահության համակարգը մեկը մեկից անտեղյակ ու տարբեր բաներ են ասում: Զանգում եմ ընտանեկան բժշկին՝ մի բան է ասում, զանգում եմ թեժ գիծ՝ մեկ այլ բան:

Կամ լավ՝ մեկուսացրել են տանը ամբողջ ընտանիքին. դուք մտածե՞լ եք՝ ոնց են հաց ուտելու կամ մնացած սոցիալական կարիքները հոգալու: Ինչքա՞ն հարևանին խնդրեն հաց առնի: Ոստիկաններին ուղարկում եք՝ հսկեն, տեսնեն՝ տա՞նն ենք, թե՞ չէ. բա այդ ոստիկանին ասեք՝ թող մի հատ էլ հարցնի՝ ինչ է պետք: Մենակ գալ-ստուգելով չի:

Ասում եք՝ մի աշխատի, մեկուսացիր: Մենք գիտակցում ենք, հասկանում ենք՝ հա, պետք է մեկուսանալ, վարակը կանխել, բայց ո՞վ է փոխհատուցելու…

Ես, իհարկե, շնորհակալ եմ մեր բուժանձնակազմից՝ հանձին Աշոտ Սարգսյանի: Ես շատ լավ վերաբերմունքի եւ ուշադրության եմ արժանացել: Բայց այդ նույն ուշադրության կարիքը տանը մեկուսացրածներն ունեն…

Պատկերացրեք՝ մի ամբողջ ընտանիք՝ 5 հոգով, մեկուսացել են տանը ու օնլայն մթերք պատվիրելու տարբերակ չունեն՝ գումար չունեն: Ինչպե՞ս սնվեն, ինչպե՞ս հիգիենայի պարագաներ գնեն:

Պարոն Փաշինյան, հազարներով մարդիկ կան օրավարձով աշխատող, մասնավոր շինարարներ, որ դուրս են մնացել աջակցությունից: Ի՞նչ եք մտածում այդ մասին: Պարգևատրում եք ԱԺ աշխատողներին ինչի՞ համար: Այդ գումարների կարիքը ավելի շատ ունեցողներ կան:

Մենք ձեր հետ քայլել ենք հեղափոխության համար, որ լավ լինի, բայց լիքը բացեր կան:

Սաքո ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930