«Հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանի կաշառք ստանալու գործը կարճվել է, որովհետեւ նրա գտնվելու վայրը հայտնի չէ»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանը: «Նա Ավան եւ Նոր նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահն էր: Սա խոսում է այն մասին, թե դատական համակարգում որքան աշխատանք կա անելու»,-նշեց Բաբաջանյանը:
Ապա հիշեցրեց դատախազության հաղորդագրությունը, ըստ որի՝ Ուզունյանը մեղադրվում է 51 000 դոլար կաշառք ստանալու համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ