Լրահոս
Օրվա լրահոսը

«Բնությունն աղտոտող շարժական գույքը կհեռացվի օրենքով». Փոխնախարար

Հունիս 02,2020 19:01

ԱԺ-ում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվում է կառավարության հեղինակած՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը: Ինչպես զեկուցեց արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը, նախկինում ուրիշի սեփականություն հանդիսացող տարածքում շարժական գույքի տեղադրումը չէր համարվում ներխուժում, եւ շարժական գույքի հեռացման հարցն օրենսդրական խնդիրներ էր ունենում. «Այս փոփոխությամբ ամրագրում ենք դա: Պետական եւ համայնքային հողերում շարժական գույքի հեռացման հետ կապված կառավարությունն առաջիկայում կընդունի կարգ, որը հնարավորություն կտա բնությունն աղտոտող շարժական գույքը տարածքներից հեռացնել»:

Պատգամավորներից հետաքրքրվեցին՝ օրինակ, ավտոմեքենաների մնացորդների կույտերն ինչպե՞ս են հեռացվելու տարածքներից: Փոխնախարարը պատասխանեց. «Եթե ջարդոնները կլինեն պետական եւ համայնքային հողերում, կհեռացվեն, իսկ կարգը եւ ծախսը կսահմանի կառավարությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930