Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է ԵՄ օդային անվտանգության թարմացված ցուցակը, որում տեղ են գտել այն ավիաընկերությունները, որոնք իրավունք չունեն թռիչքներ իրականացնել Եվրոպական Միության տարածքում՝ անվտանգության միջազգային չափանիշներին չհամապատասխանելու պատճառով։
Ցուցակում ընդգրկված են նաև հայկական ավիաընկերությունները՝ Aircompany Armenia, Armenia Airways, Armenian Helicopters, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia, Skyball:
Հաղորդագրության համաձայն՝ Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերություններն ավելացվել են ցուցակում այսօրվա թարմացումից հետո մինչև երկրի անվտանգության վերահսկողության հնարավորությունների հետագա գնահատումը: Եվրոպական հանձնաժողովը նման որոշում է կայացրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, ինչպես նաև վեց հայկական ավիափոխադրողների ուսումնասիրությունների արդյունքում:
Տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վուլեանն իր հերթին հայտարարել է, որ հանձնաժողովը՝ Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալության աջակցությամբ, պատրաստ է համագործակցել և ներդրումներ կատարել Հայաստանում ՝ ավիացիոն անվտանգությունը բարելավելու նպատակով:
Կարդացեք նաև
Ցուցակում, ընդհանուր առմամբ տեղ է գտել 96 ավիաընկերություն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ