Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը կարևորել է հստակ ծրագրերի միջոցով մարդկանց աջակցելն ու խրախուսելը՝ հաստատվելու Արցախում

Հունիս 02,2020 18:10

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին:

Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արցախի խորհրդարանի նորընտիր նախագահին և պատգամավորներին՝ նշելով, որ ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Արցախը որպես ժողովրդավարական պետություն կայացել է: «Արցախը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երկիր է, որտեղ մարդիկ պետականորեն են մտածում և գործում»,-ընդգծել է նախագահը և ԱՀ Ազգային ժողովի նախագահին մաղթել հետագա հաջողություններ՝ ի նպաստ Արցախի Հանրապետության զարգացման:

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հավաստիացրել է, որ շարունակելու է Արցախի և Հայաստանի միջխորհրդարանական կապերը զարգացնելուն, համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված քայլերը: «Այսօրվա հանդիպումն ավելի է մեծացնում իմ՝ որպես խորհրդարանի նախագահի պատասխանատվությունը»,-ասել է նա:

Խոսելով Արցախի զարգացման հեռանկարներ մասին՝ նախագահ Սարգսյանը կարևորել է առաջնային խնդիրների հստակ ձևակերպումը: Նա հատկապես շեշտել է ժողովրդագրական խնդիրը, կարևորել հստակ ծրագրերի միջոցով մարդկանց աջակցելը ու խրախուսելը՝ հաստատվելու Արցախում: Նա նշել է, որ դա հսկայական ներդրում կարող է լինել ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի տնտեսության մեջ, ինչպես նաև պարենային անվտանգության առումով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930