Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանի ափամերձ տարածքների անօրինական շենք-շինությունները կապամոնտաժվեն

Հունիս 02,2020 18:05

Սեւանի ափամերձ տարածքներում, անօրինական կառուցված տները, շենք շինությունները, որոնք կգտնվեն սահմանված նիշից այն կողմ, կապամոնտաժվեն: Այսօր այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը: Նրա խոսքով, այդ օբյեկտները դեռեւս անցյալ տարվա ընթացքում գույքագրվել են եւ դրանց թիվը բավականին մեծ է:

Իրինա Ղափլանյանն ասաց, որ Գեղարքունիքի մարզպետի եւ «Սեւան ազգային պարկի» տնօրենի հետ քննարկման ժամանակ տեղեկացել է, որ բոլոր քաղաքացիներն այդ մասին ծանուցվել են. «Իհարկե խնդրահարույց է լինելու՝ հաշվի առնելով, որ դրանք ապամոնտաժվելու են: Ըստ կարգի, եթե քաղաքացին չի ապամոնտաժում, ապա, դա անելու է պետությունը: Ինչեւէ, մենք ներկայացրել ենք նախագիծ: Այդ գույքագրված շինություններից 32-ը հանրային են եւ դրանք առաջնային կապամոնտաժվեն, որովհետեւ, այս պահի դրությամբ մենք բյուջեից գումար ենք հայցել, որպեսզի դա իրականացվի: Իսկ մնացած շենք-շինությունների մասով, քաղաքացիների հետ կաշխատենք, որ մյուսներն էլ ապամոնտաժենք»:

Փոխնախարարի տեղեկացմամբ, առաջնային թիրախավորվել են այն շենք-շինությունները, որոնք ժամանակավոր կառույցներ են եւ ապամոնտաժելը կլինի ոչ խնդրահարույց: Սակայն այնտեղ կան տարածքներ եւ շենք-շինություններ, որոնք սեփականության իրավունքով են. «Այս դեպքերն այլ մարմիններ պետք է հետազոտեն՝ ինչպես է դա տեղի ունեցել՝ հաշվի առնելով, որ վարձակալությամբ տրամադրված տարածքներ էին»:

Ըստ Ղափլանյանի, ապամոնտաժման գործընթացն այնքան էլ հարթ չի ընթանա, որովհետեւ կան բողոքողներ, բայց այդ հարցով արդեն այլ մարմիններ պետք է զբաղվեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930