ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա ընտանիքի անդամների հետ վերջին շրջանում որեւէ շփում չի ունեցել: Բայց ասում է, որ մտավախություններ ունի. «Իհարկե, ընդհանուր առմամբ կան մտավախություններ, որովհետեւ առհասարակ կորոնավիրուսի տարածում կա», – Aravot.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:
Նա մտահոգված է, որ այս պայմաններում խորհրդարանն է աշխատում ու այլ տարբերակ էլ չունեն. «Իրավական մեխանիզմներ գոյություն չունեն, թե ինչպես կարելի է ԱԺ-ի աշխատանքներն այնպես կազմակերպեն, որ այդ ռիսկայնությունը հանեն: Օրինակ, հեռահար նիստեր կազմակերպել…սա գոյություն չունի: Այստեղ արդեն մենք կանգնում ենք բավականին լուրջ խնդրի առջեւ, որովհետեւ գործ ունենք լեգիտիմ որոշումների ընդունման համակարգի հետ ու համաճարակի տարածման: Ցավոք, ոչ ստանդարտ իրավիճակ է ու այդ իրավիճակի արդյունքում տեսնում ենք այս հետեւանքները»:
Նա առողջություն մաղթեց վարակակիրներին ու ասաց. «Բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ այս վարակը չկպնի մարդկանց, չկպնի հարազատներին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ