Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի դատապարտյալի ծնոտը փտում է, հիվանդանոց չեն ընդունում, իսկ յոգայով զբաղվող Քոչարյանը ԲԿ-ում է». պատգամավոր

Հունիս 02,2020 17:21

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ծայրաստիճան հիվանդ դատապարտյալներ կան, որոնցից 1-2-ի ծնոտը փտում է, բայց քաղաքացիական հիվանդանոցը չի ընդունում, բժիշկները չգիտեն ինչ անել այդ դատապարտյալի հետ. փոխարենը, օրերս դատական ակտով մի ծանրագույն մեղադրյալ՝ շատ առողջ, յոգայով զբաղվող Ռոբերտ Քոչարյանը, մինչեւ կորոնավիրուսի համավարակի ավարտը պետք է մնա բժշկական կենտրոնում»,-ԱԺ նիստում այսօր ասաց անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ նկատի ունենալով վարչական դատարանի այն որոշումը, որով 2008թ.-ի մարտյան իրադարձությունների շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը մինչեւ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության ավարտը կմնա բժշկական կենտրոնում:

Արման Բաբաջանյանի խոսքով՝ նման հարցում խնդիրը Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը չէ. «Եթե նա իսկապես խոցելի խմբում է, եւ կալանավայրում գտնվելը վտանգավոր է նրա համար, դա իրավաչափ է, սակայն խախտվում է սոցիալական արդարությունը, որովհետեւ Քոչարյանի տարիքի շատ կալանավորներ, որոնք հիվանդություններ ունեն, ազատազրկման վայրերում են»:

Պատգամավորի բնորոշմամբ. «Եթե Ռոբերտ Քոչարյանի հանդեպ ազատազրկման մեղմացման նման ռեժիմ է կիրառվում, նույնը պետք է կիրառվի նաեւ համանման իրավիճակում գտնվող կալանավորների հանդեպ: Սա, սակայն, տեղի չի ունեցել, հետեւաբար՝ գործ ունենք ընտրովի արդարադատության հետ, որի համար հիմք են եղել ոչ թե Քոչարյանի առողջական վիճակի տեղեկությունները, այլ քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված գործոնները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930