Լրահոս
Օրվա լրահոսը

Մալուխի անցկացման աշխատանքներին ներգրավել է ընկերության աշխատակից չհանդիսացող անձանց, որոնցից մեկը հոսանքահարվել ու մահացել է. ՀԷՑ-ի էլեկտրիկ-մոնտյորին մեղադրանք է առաջադրվել

Հունիս 02,2020 17:35

ՀՀ  քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել  26-ամյա երիտասարդին:

Պարզվել է , որ  26-ամյա երիտասարդը, աշխատելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության «Դեբեդ» մասնաճյուղում՝ որպես էլեկտրիկ-մոնտյոր, հանդիսանալով խմբի ղեկավար, պարտավոր լինելով պատշաճ կերպով իրականացնել ենթակայանի նոր կառուցվող գծի մալուխի անցկացումը, աշխատանքների կատարման ընթացքում թույլ է տվել տեխնիկական խախտումներ: Որպես խմբի ղեկավար՝ աշխատանքների կատարմանը ներգրավել է ընկերության աշխատակից չհանդիսացող, տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող անձանց, որոնց անվտանգության ապահովման նկատմամբ չի իրականացրել պատշաճ հսկողություն: Արդյունքում, նրանցից մեկը՝  Թումանյան քաղաքի  56-ամյա բնակիչը,  2018թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, վերոնշյալ ենթակայանի նոր կառուցվող գծի մալուխի անցկացման ժամանակ հոսանքահարվել ու մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ էլեկտրիկ-մոնտյորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930