Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսը Ռուսաստանում. ՊՆ-ն սկսում է պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, զոհերի թիվը գերազանցել է 5000-ը

Հունիս 02,2020 17:05

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սկսում է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որոնց կմասնակցեն զինված ուժերի հինգ տասնյակ կամավորներ։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը և հավելում, որ անցած 24 ժամվա ընթացքում երկրում հաստատվել է կորոնավիրուսի 8863 նոր դեպք, մահացել է 182 բուժառու:

Տեղեկատվության համաձայն՝ փորձարկումը կմեկնարկի հունիսի 3-ին, պատվաստանյութը մշակվել է զինվորական մասնագետների մասնակցությամբ ՊՆ-ի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում:

Հունիսի 2-ի դրությամբ՝ Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 5000-ը, Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423 հազար 741-ի։

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930