«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում այս պահին գտնվում են մոտ 90 դատապարտյալներ/կալանավորներ, եւ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ ՀՀ արդարադատության նախարարությունն առանձնացրել է 2 կարանտինային մասնաշենք, եթե իհարկե ազատազրկվածների շրջանում վարակման դեպք լինի: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը:
Նա տեղեկացրեց. «Հնարավոր միջոցառումներն արել ենք՝ համավարակը կանխելու համար: Վեր են հանվել այն անձինք, որոնք ունեն որոշակի հիվանդություններ եւ 60-ից բարձր տարիք: Այդ խմբի կալանավորների հետ կապված միջնորդություններ են ներկայացվել դատախազություն: Ինչ վերաբերում է առողջական ծանր խնդիրներ ունեցողներին, ապա միջգերատեսչական հանձնաժողովում այսօր 13 գործ պետք է քննվի՝ այդ հիմքով կալանքից ազատելու հարցով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ