Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ի ինտերնետ խանութում 5% զեղչ է Xiaomi բոլոր սարքավորումների համար

Հունիս 02,2020 16:39

Մինչև հունիսի 10-ը Xiaomi բրենդի սմարթֆոնները և այլ սարքավորումները հնարավոր է 5% զեղչով ձեռք բերել Ucom-ի ինտերնետ խանութից։

Նոր սմարթֆոն գնել պատրաստվող անձինք կարող են նախատեսված փոքր ու միջին բյուջեի սահմաններում ընտրել Xiaomi Redmi, Xiaomi Redmi Note, Xiaomi Mi Note շարքի սմարթֆոններից որևէ մեկը։ Ցանկացած Xiaomi սմարթֆոն ձեռք բերելիս Ucom շարժական կապի u Կանխավճարային և Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս հետվճարային ձայնային ծառայությունների նոր և առկա բաժանորդները կստանան հավելյալ ԳԲ-եր  2 տարի շարունակ առանց որևէ պարտավորության։ Մասնավորապես՝ u Կանխավճարային ծառայության բաժանորդները հնարավորություն ունեն ստանալու մինչև 10 ԳԲ ինտերնետի ծավալ, իսկ Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս ծառայության բաժանորդները կարող են ստանալ մինչև 65 ԳԲ ինտերնետ ծավալ:

«Ucom-ի շարժական կապի Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս  հետվճարային սակագնային պլանների բաժանորդները կվայելեն 55 բազմաժանր հեռուստաալիքներ Ucom-ի շարժական TV-ով: Ավելին՝ Ունիվերսալ, Ունիվերսալ Պլյուս  և uԿանխավճարային ծառայության բոլոր սակագնային պլանների բաժանորդները մինչև հունիսի 30-ը ներառյալ՝  կշարունակեն օգտվել Zoom, Skype, Viber, WhatsApp հավելվածներից՝ չվճարելով օգտագործված ինտերնետի համար»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

Հավելենք, որ Ucom-ի ինտերնետ խանութում հնարավոր է 5% զեղչով ձեռք բերել նաև Xiaomi բրենդի LED լամպեր, խելացի տան պարագաներ, շարժման տվիչներով հագեցած լուսային սարքեր, միանիվ ինքնագնացներ, տան ջերմաստիճանն ու խոնավությունը չափող սարքեր, մարտկոցներ և այլն։

«Յուքոմ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930