ՀՀ վարչապետի 2020 թ. հունիսի 02-ի 644–Ա որոշման համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Ռուբեն Սարգսյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռուբեն Սարգսյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ»,-ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման տեքստում:
Կենսագրություն
Ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 9-ին:
Կարդացեք նաև
1999-2004 թթ. սովորել է Հայ-ռուսական պետական համալսարանի քաղաքական ինստիտուտներ և տեխնոլոգիաներ ֆակուլտետում:
Մասնագիտական վերապատրաստում է անցել ԱՄՆ Պետական դեպարտամենտի կրթական և մշակութային հարցերի բյուրոյի Միջազգային այցելուների առաջնորդության ծրագրի շրջանակներում՝ Աշխատանքի իրավունքներ և աշխատանքի տեսչություն թեմայով:
2004 թ.-ից փորձագիտական գործունեություն է ծավալում աշխատանքային իրավունքի ոլորտում: Բազմաթիվ ուսումնասիրությունների և վերլուծությունների, ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ է, մասնակցել է քաղաքականության մշակման գործընթացներին: Խորհրդատվական գործունեություն է իրականացնում նորաստեղծ արհմիությունների համար, ինչպես նաև խախտված իրավունքների և շահերի պաշտպանություն վերաբերյալ:
2007 թ.-ից ղեկավարել է Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ (APR Group) ՀԿ-ն:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ է:
Ավելի, քան երկու տասնյակ հետազոտությունների հեղինակ և համահեղինակ է:
Տիրապետում է անգլերենին և ռուսերենին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն