Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների վարկանիշային ցուցակը, որի առաջին հորիզոնականը շատերին որոշակիորեն զարմացրել է:
Կարիերայում առաջին անգամ 1-ին տեղում հայտնվել է թենիսիստ Ռոժե Ֆեդերերը, որը վերջին 12 ամսում վաստակել է $ 106,3 միլիոն: Միայն հիմա է պարզ դառնում, թե ինչու արդեն 40 տարին բոլորած շվեյցարացին չի շտապում ավարտել մարզական կարիերան:
Երկրորդ տեղում Կրիշտիանու Ռոնալդուն է ($ 105 մլն.), երրորդում՝ Լիոնել Մեսսին ($ 104 մլն.):
Լավագույն հնգյակը եզրափակում են Նեյմարը ($ 95,5 մլն.) եւ բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը ($ 88,2 մլն.):
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ