Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սպառնալիքները քաղաքական մթնոլորտի պտուղներն են, մենակ չենք թողնի Ռաքել Դինքին և հիմնադրամի ընկերներին». Թուրքիայի նախկին փոխվարչապետ

Հունիս 02,2020 18:20

Թուրքիայի նախկին փոխվարչապետ, «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցության նախագահ Ալի Բաբաջանը արձագանքել է Հրանտ Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքի և Հրանտ Դինքի անվան հիմնադրամի իրավաբանին ուղարկված սպանության սպառնալիքով նամակին։

Այս մասին Բաբաջանը գրառում է արել Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում։

Հրանտ Դինքի հիմնադրամին ուղղված սպառնալիքները խտրականությունը խրախուսող քաղաքական մթնոլորտի պտուղներն են։ Պաշտպանելու ենք բոլոր շրջանակներին խտրականությունից և ռասիզմից։ Մենք մենակ չենք թողնի Ռաքել Դինքին և հիմնադրամի ընկերներին։

Նշենք, որ Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ անհայտ անձը կամ անձինք մայիսի 27-28-ին հիմնադրամի էլեկտրոնային հասցեին սպառնալից նամակ են ուղարկել, որում տեղ են գտել պնդումներ, թե Հրանտ Դինք հիմնադրամը «եղբայրության հեքիաթներ» է պատմում։ Նամակի հեղինակները սպառնացել էին սպանել Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին և հիմնադրամի իրավաբանին։

Մահով սպառնացած Հ․ Ա․ անունով Թուրքիայի քաղաքացին կալանավորվել է։ Նրան սպառնում է 3-7․5 տարի ազատազրկում։

Ermenihaber / demokrathaber.org

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930