Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսից մահացած քաղաքացիների տվյալները հայտնվել են Ֆեյսբուքում. ԱՆ-ն կդիմի իրավապահներին

Հունիս 02,2020 13:12

Կորոնավիրուսից մահացած քաղաքացիների անձնական տվյալները հայտնվել են ֆեյսբուք սոցիալական ցանցում: Դրանք տեղադրված են «Զնդան» անունով ֆեյսբուքյան էջում: Տվյալների ցանկը պարունակում է մահացած քաղաքացիների, անունները, ծննդյան տարեթվերը, հասցեները եւ թե որ հիվանդանոցում են բուժում ստացել:

Մահացածների ցանկում զետեղված տվյալները մի քանի հիվանդանոցներից են, որոնք վերապրոֆիլավորվել էին՝ կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիներին սպասարկելու նպատակով:

Aravot.am-ի հետ զրույցում առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հաստատեց, որ սոցիալական ցանցում հայտնվածը կորոնավիրուսից մահացած անձանց ցուցակն է, սակայն ասաց, որ դեռեւս ցանկն ամբողջությամբ չեն ուսումնասիրել, որպեսզի տեսնեն՝ բոլո՞ր տվյալներն են ճիշտ, թե՞ ոչ:

Ալինա Նիկողոսյանն ասաց, որ նախնական վարկածով կարծում են, որ առողջապահական համակարգի վրա «հարձակում» է եղել եւ տվյալներն այդ ճանապարհով են դուրս բերվել համակարգից, որովհետեւ, մեծ մասամբ, համապատասխանում են համակարգի տվյալներին: «Կարծում եմ կդիմենք իրավապահ մարմիններին՝ պարզելու համար, ինչպես են տվյալները դուրս եկել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930