Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս օրինագիծը չի ասում՝ եթե փողերդ չբերես-դնես բանկում, ականջներդ կկտրեմ». ԲՀԿ պատգամավոր

Հունիս 02,2020 12:54

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխությունների օրինագծով ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է ավանդների դրամական շեմը 10 միլիոնից դարձնել 16 միլիոն, իսկ արտարժութային շեմը՝ 5 միլիոնից 7 միլիոն: Օրինագիծն այսօր ԱԺ-ում քննարկվում է առաջին ընթերցմամբ: «Ավանդների երաշխավորման հիմնադրամի հետ կապված սա որեւէ փոփոխություն չի ենթադրում: Կենտրոնական բանկի հետ վերլուծել ենք. նախորդ հինգ տարում ավանդատուների թիվն ընդհանուր բանկային ավանդատուների թվաքանակի մեջ նվազել է, ուստի պետք է կարողանանք սա բարձրացնել»,-նշեց Միքայել Մելքումյանը:

Ավանդների առկա թվաքանակի մասին էլ նա ասաց. «3,6 տրիլիոնից ավելի վարկեր ունենք, 3 տրիլիոնի կարգի էլ՝ ավանդներ, 1 միլիոնից ավելի ավանդային միավորներ ունենք: Մոտ կեսն արտարժույթով է, կեսը՝ դրամական: Դրամային ավանդը բիզնեսի ու բանկերի համար ավելի քիչ ռիսկային է»:

«Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանը ԲՀԿ-ի գործընկերներին կոչ արեց իրավիճակը վերլուծել այնպես, որ աչքը սարքելու փոխարեն հանկարծ ունքն էլ չհանեն. «Առաջին հայացքից թվում է, թե պարզապես շեմ է փոխվում: Սա նշանակում է, որ 270 միլիոն դրամ ունեցողը 17 բանկում իր ավանդները կտեղաբաշխի եւ կստանա երաշխավորված գումար, բայց մոռանում ենք կարեւոր գաղափար՝ ավանդը եւս ներդրում է, ուստի ավանդի երաշխավորման համակարգի հիմնական նպատակը փոքր ավանդատուի շահերի պաշտպանություն է: 17 միլիոն դրամ ունեցողը փոքր ավանդատո՞ւ է»:

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դիտարկման հետ չհամաձայնեց. «Այստեղ ներդրումների մասին չի խոսքը: Այս օրինագիծը պարտադրանք չի, այլ հնարավորություն: Եթե մարդը 10 միլիոն դրամը բանկում ավանդ է դրել, իսկ 6 միլիոնը՝ դրել բարձի տակ, սա ասում է՝ այդ 6 միլիոնն էլ բեր, մենք երաշխավորում ենք: Այս օրինագիծը չի ասում՝ եթե փողերդ չբերես-դնես, ականջներդ կկտրեմ…նման բան չկա, քաղաքացին ազատ է, կարող է բիզնեսի մեջ դնել այդ փողը կամ շվեյցարական բանկում, այս օրինագիծը մեծացնում է պետության հանդեպ վստահությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930