Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսից բուժված 101 տարեկան տատիկը դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից

Հունիս 02,2020 12:51

1919 թվականին ծնված Սիմոնյան Նազանին մայիսի 16-ին Նորքի տուն-ինտերնատից նոր կորոնավիրուսային վարակ նախնական ախտորոշմամբ տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Հետազոտությունների արդյունքում ախտորոշվեց կորոնավիրուսային հիվանդություն` երկկողմանի թոքաբորբով:

Վիճակը գնահատվեց ծանր` հաշվի առնելով նաև տարիքը:

Մեկ շաբաթից ավել նա գտնվել է Վերակենդանացման բաժանմունքում, ստացել է համարժեք դեղորայքային բուժում, վիճակի որոշակի կայունացումից հետո տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բլոկ` բուժումը շարունակելու:

Բուժման ավարտին թեստի կրկնակի բացասական պատասխանից հետո Նազանի Սիմոնյանը լիարժեք բուժված դուրս է գրվել:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930