Լրահոս
Օրվա լրահոսը

«Հին» գործընկերներիս մաղթում եմ ամուր նյարդեր` դիմագրավելու նորեկների դիլետանտությանը». Նարեկ Թադևոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հունիս 02,2020 12:28

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության մասնագետ, ՀՀԿ-ական Նարեկ Թադեւոսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է.

Սիրելի ընկերներ, կոլեգաներ և քաղաքացիներ, սեփական դիմումի համաձայն ես ավարտում եմ իմ աշխատանքը Երևանի քաղաքապետարանում` 2018 թվականից ստեղծված և օրեցօր զարգացող ոչ աշխատանքային, անառողջ մթնոլորտի պատճառով:

Աշխատանքային այս գաղջ պայմանները միտված են նախկին փորձառու կադրերից հրաժարվելուն, որոնցից նոր իշխանությունները փորձում են ազատվել կյանքի գնով` հաճախ անցնելով անգամ անթույլատրելիի սահմանը:

Քաղաքապետարանում դեռևս ինչ-ինչ անձնական պատճառներով աշխատող «հին» գործընկերներիս
մաղթում եմ ամուր նյարդեր և հանդուրժողականություն` դիմագրավելու նորեկների դիլետանտությանը, որն, ինչպես համոզվեցինք, խրոնիկ բնույթի է:

Այսուհանդերձ, լիահույս եմ, որ իմ ծննդավայր և հարազատ մայրաքաղաք Երևանը կունենա արժանի քաղաքապետ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930