Լրահոս
Օրվա լրահոսը

Զենքի հետ կապված իրավիճակը նոր չէ, շարունակական է, եւ մի քանի անգամ Ռուսաստանի ծառայություններն անհանգստություն են հայտնել թե՛ գրավոր, թե՛ բանավոր. «Հրապարակ»

Հունիս 02,2020 12:01

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ստի վերջը» տեսաշարի հերթական՝ 7-րդ թողարկման ընթացքում նշել էր, թե կան փաստեր, որոնք խոսում են, որ Նիկոլ Փաշինյանը ոմն Դավիթ Գալստյանի հետ ներգրավված է զենքի միջազգային առեւտրի մեջ։ Այդ գործարքների պատճառով էլ վարչապետի խորհրդական, գեներալ Արշակ Կարապետյանը Ռուսաստանի Վորոնեժ քաղաքից մեկնել է Մոսկվա, որպեսզի այնտեղ բանակցի Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ, որ այս սկանդալը «ծածկադմփոց» անեն։

Մենք կապ հաստատեցինք Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանի հետ եւ զրուցեցինք այս թեմայով։

– Հայաստանի ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում Միքայել Մինասյանի հայտարարության կապակցությամբ։ Զենքի առեւտուր, Հայաստանի վարչապետ, միջպետական սկանդալ․ Դուք կարո՞ղ եք մեկնաբանել, թե ինչ է կատարվում։

– Նախկի՞ն առեւտրի, թե՞ շարունակական։ Դե, նրբությունն այն է, որ այս հարցի հետ կապված՝ քանի որ քրեական գործ է հարուցված թե՛ 40 միլիոնի հետ կապված (նախկին մատակարարումների), ու մարդ կա ձերբակալված Հայաստանի ԱԱԾ-ի կողմից, թե՛ այս հարցի՝ 27 միլիոնի հետ կապված։ Ի դեպ, էլի՝ շատ ավելի մեծ կոնտրակտներ կան, չեմ անդրադառնա։ Միայն այն կարող եմ ասել, որ այդ իրավիճակը նոր չէ, շարունակական է՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումից սկսված, եւ դրա հետ կապված՝ մի քանի անգամ Ռուսաստանի ծառայություններն անհանգստություն են հայտնել թե՛ գրավոր, թե՛ բանավոր խոսակցությունների ժամանակ։ Ուղղակի, հարցն այն է, որ այս նույն բանը շարունակվեց եւ ընկավ արդեն երրորդ երկրների՝ այլ գերտերությունների՝ արեւմտյան, ուշադրության տակ, երբ Էմիրությունների միջոցով այդ զենքը գնացել է այլ երկրներ, եւ անգամ կան տեղեկություններ, որ այդ զենքերը հայտնվել են տարբեր գրոհայինների մոտ։ Հատկապես, երբ զինված կոնֆլիկտների ժամանակ՝ թե՛ Սիրիայի, թե՛ Լիբիայում թուրքական գրոհներում, տարբեր զենքեր կրակում են։ Իսկ այդ՝ թե՛ պատրոնների, թե՛ ամեն ինչի մասով դրանց հետագիծը շատ հեշտ հաշվարկվում է։ Մասնավորապես, թե դրա արտադրությունը որտեղ է տեղի ունեցել։ Եվ բացի արտադրությունը, ո՞ր կոնտրակտներով է, ո՞ր երկրներն են գնել։ Եվ անգամ օֆշորային ընկերությունների մի մասի պարագայում, երբ վճարումն իրենք են անում, նույնիսկ էս դեպքում էլի նշանակություն չունի, որովհետեւ ընդհանուր կոնտրակտը Հայաստանի պաշտպանության նախարարության, Հայաստանի կառավարության կողմից է։ Եվ հարց՝ իրե՞նք ուզեցին հին սխեմաներով փողեր աշխատել, թե՞ ուղղակի ուշադրություն չդարձրին, որ այդ կոնտրակտները պետականորեն շարունակվում են, բայց որ մեղավորներ կան, ու նրանց հարցեր պետք է տրվեն, հաստատ է, որովհետեւ սա միջազգային սկանդալ է։ Սա միայն Ռուսաստանը չէ, սա նաեւ արեւմտյան հատուկ ծառայություններին է հետաքրքիր։

Եթե երկրորդն է՝ չպետք է սպասեին, որ Միքայել Մինասյանը վեր կենար, ելույթ ունենար, իրենք նախաձեռնեին ու պարզեին։

– Ինչո՞ւ, նախկինում հետաքննություն արվե՞լ է։

– Երեւի չէին համարում, որ էդ զենքը հին զենք է, կամ՝ ամեն երկիր ինքն է համարում․․․ (Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ անորակ, 70-ականների զենք են գնել), եւ հետո՝ եթե հին զենք է, է՜, չառնեիք։ Շատերն էն ժամանակ, երբ այդ զենքերը գնվում էին, ասում էին այդ մասին։ Դուք էիք էդ կոնտրակտները կնքում։ Բայց Սերժ Սարգսյանն էլ կարող է ասի, որ ինքն էլ հատ-հատ հո չի՞ վերահսկել՝ մինչեւ վերջին պատրոնը, թե իրենք ինչ են ներկրում։ Որ՝ ինչ ասել են էքսպերտները՝ նույն պաշտպանության նախարարության, այն էլ գնել է։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930