Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձր ճշգրտությամբ ցիկլոտրոն. քաղցկեղի բուժման արդյունավետ սարքավորում է մշակում Ռոսատոմը

Հունիս 02,2020 12:24

«Ռոսատոմ»-ի մասնագետները մշակում են լիցքավորված մասնիկների ունիվերսալ արագացուցիչ` բարձր ճշգրտությամբ ցիկլոտրոն, որը կարող է կիրառվել ուռուցքաբանության ախտորոշման և բուժման համար: Այս սարքավորումը կարող է օգտագործվել ռադիոակտիվ իզոտոպներ արտադրելու համար, որոնք օգտագործվում են չարորակ հիվանդությունների ախտորոշման և քաղցկեղի տարբեր ձևերի ճառագայթային թերապիայի նպատակով:

Բարձր ճշգրտությամբ ցիկլոտրոնը հնարավորություն կտա ընդլայնել միջուկային բժշկության կիրառումն ախտորոշման ընթացքում՝ ախտորոշման շարժական կենտրոնների շնորհիվ և նվազեցնել ռադիոիզոտոպների արտադրության ինքնարժեքը: Հնարավոր կլինի նաև իրականացնել տեսողության օրգանների քաղցկեղի պրոտոնային թերապիան, որոնց պարագայում վիրաբուժական և քիմիաթերապևտիկ մեթոդներն անարդյունավետ են:

Իզոտոպային արտադրանքի համար բարձր ճշգրտությամբ ցիկլոտրոնի մշակման տեխնիկական առաջադրանքը կպատրաստի Եֆրեմովի անվան էլեկտրաֆիզիկական սարքավորումների գիտահետազոտական ​​ինստիտուտը՝ Ռոսատոմի գիտական ստորաբաժանման կառավարիչ «Գիտություն և նորարարություններ» ընկերության պատվերով: Արագացուցիչը կօգտագործվի ստրոնցիյ-82 և գերմանիյ-68 ռադիոակտիվ իզոտոպերի ստացման համար, որոնցից ձևավորվում է ռուբիդիյ-82 ռադիոիզոտոպ, որն օգտագործվում է սրտանոթային հիվանդությունների ախտորոշման համար, և գալիյ-68, որի օգնությամբ հայտնաբերվում են քաղցկեղի տարբեր ձևեր:

Հայաստանում «Ռոսատոմ Արևելյան Եվրոպա» ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930