Երեկ կայացած UFC on ESPN 9 մրցաշարի գլխավոր մենամարտում ամերիկահայ Քեթրին Չուգակյանը առավել քան բացահայտ առավելությամբ պարտության է մատնել Ղըրղզստանում ծնված «Հովազ» մականունով ռուս մարզուհի, սակայն վերջին տարիներին Թաիլանդում եւ Պերուում բնակվող եւ մարզվող Անտոնինա Շեւչենկոյին, որը հարվածային տարբեր ոճերում աշխարհի չեմպիոն է:
Փենսիլվանիա նահանգը ներկայացնող 31-ամյա Քեթլին Չուկագյանը թեթեւագույն քաշային կարգում հանդես է գալիս UFC մենամարտերում եւ 2020 թ. մայիսի 31-ից հետո այս դիվիզիոնում հաղթանակների քանակով ռեկորդակիր է:
Թեեւ Քեթրինը ծնվել եւ ապրում է ԱՄՆ-ում, սակայն քաջատեղյակ է, որ իր պապը հայ է եւ իրեն համարում է իր պապի արժանի հայ ժառանգը: Այդ իսկ պատճառով նա շատ հաճախ մենամարտերից առաջ կշռման արարողության ժամանակ եւ ռինգում ներկայանում է Հայոց Եռագույնով:
Քեթրին Չուկագյանը հավասարապես տիրապետում է քիկբոքսինգին, կարատեին, բրազիլական ջիու-ջիցուին եւ վերջինից կրում է շագանակագույն գոտի:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ