Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկացած թեմայով ծայրահեղականությունն այս պարագայում կարող է անհամեմատ վտանգավոր լինել. «Փաստ»

Հունիս 02,2020 10:48

Երբ նոր էր հայտարարվել հատուկ դրություն, առաջին սահմանափակումներից մեկը վերաբերում էր ԶԼՄ-ներին, որպեսզի հնարավոր լինի խուսափել խուճապային տրամադրություններ առաջացնող տեղեկություններից:

Արդյունքում՝ հասարակությունն սկսեց չափազանց «թեթև» վերաբերվել այս ամենին: Ժամանակի հետ իշխանավորները, հատկապես առողջապահության նախարարն ու վարչապետը, իրենք սկսեցին ստիպված, այսպես կոչված, «խուճապային» մեսիջներ հղել, ինչը երբեմն ծայրահեղությունների է հասնում: Խոսքը թե ՄՀՀ-ի մահճակալների լուսանկարի մասին է, թե արհեստական շնչառական ապարատին միացված մարդկանց տառապանքների մասին հոգեցունց պատմությունների:

Մասնագետներն արդեն իսկ մտահոգություն են հայտնում, որ նման ծայրահեղություններն ի վերջո կարող են հոգեբանական լուրջ հետևանքներ ունենալ հասարակության զգալի հատվածի վրա, իսկ դրա արդյունքը կարող է ոչ պակաս ծանր լինել:

Դոզավորումն ու գրագետ աշխատանքը չափազանց կարևոր են նաև հասարակության հետ տեղեկատվական աշխատանքի առումով:

Ցանկացած թեմայով ծայրահեղականությունն այս պարագայում կարող է անհամեմատ վտանգավոր լինել, այդ թվում՝ թե՛ «ամեն ինչ լավ է» կարգի տեղեկությունները (խուճապի բացառում), թե՛ սարսափեցնող քարոզչությունը (սրթրեսային խուճապ):

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930