Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանի ու Հայաստանի այսօրվա հարաբերություններում առկա է լարվածություն, որն անդրադառնում է գազի սակագնի հարցին». «Ամերիկայի ձայն»

Հունիս 02,2020 10:18

Վերլուծաբան Նատալիա Կոնարզևսկայի կարծիքով, գազի սակագների շուրջ բանավեճը նորություն չէ, սակայն սերտորեն կապված է Ռուսաստանի քաղաքական առաջնահերթությունների հետ, գրում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Նախագահ Պուտինի նպատակը մշտապես եղել է ավելի խորը ինտեգրացումը հետխորհրդային տարածքում: Եվ այժմ նա շարունակում է իրականացնել դա»,- ասում է Կոնարզևսկայան:

Իր հերթին, քաղաքական վերլուծաբան Էմիլ Սանամյանը ընդգծում է՝ էներգակիրների հարցում անհամաձայնություններն արտահանող ու ներկրող երկրների միջև մշտական են: Նա մատնանշում է այսօր համաշխարհային էներգետիկ շուկայում գների նվազեցման գործոնը, որն էլ այս անգամ հիմք է տալիս ներկրող կողմին խոսել գների հնարավոր նվազեցման մասին, որը կարող է ապահովել միասնական սակագինը Ռուսաստանի հետ: Ներկրող երկրները մշտապես ձգտում են դրան:

«Այս դեպքում գործ ունենք Հայաստանի ու Բելառուսի համագործակցության հետ, որոնք միասնաբար բարձրաձայնում են այս խնդրի մասին ՝ փորձելով համոզել Պուտինին կրկին անդրադառնալ այս հարցին»,- ասում է Սանամյանը:

Վերլուծաբանը չի բացառում ևս գազի գնի ձևավորման հարցում քաղաքական բաղադրիչը՝ հիշեցնելով, որ 2014-17 թթ Ռուսաստանը զգալիորեն բարձրացրեց գազի գները Հայաստանի համար, որն, ըստ նրա, պայմանավորված էր ԵՄ հետ Երևանի՝ առևտրային պայմանագրի շուրջ բանակցություններով:

«Այսօր էլ ականատես ենք Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև որոշակի սառը հարաբերությունների, որը դժվարացնում է Ռուսաստանի առաջնորդի հետ համաձայնության գալու հնարավորությունը և արտացոլվում գազի գնի համար բանակցություններում»,- եզրակացնում է Սանամյանը:

Նատալիա Կոնարզևսկայան համակարծիք է ՝ Ռուսաստանի ու Հայաստանի այսօրվա հարաբերություններում առկա է լարվածություն, որն անդրադառնում է գազի սակագնի հարցին: Մոսկվայի ու Փաշինյանի վարչակազմի միջև առկա են բազմաթիվ անհամաձայնություններ, ներառյալ նախկին նախագահներ Քոչարյանի և Սարգսյանի նկատմամբ դատավարությունները, ինչպես նաև հետաքննությունները Հայաստանում գործող ռուսական ընկերությունների դեմ:

«Այս բոլոր գործոնները նվազեցնում են զգալիորեն Հայաստանի հնարավորությունը գազի գնի իջեցման հարցում»,- եզրակացնում է վերլուծաբան Կոնարզևսկայան:

Նա չբացառեց այս առումով գազի սակագնի բարձրացման հնարավորությունը՝ հաշվի առնելով «Գազպրոմ Արմենիա»-ի եւ «Տրանսգազ»-ի հայտը: Էմիլ Սանամյանն էլ իր հերթին ընդգծում է՝ Հայաստանի շուկան փոքր է, ուստի այստեղ գործող ռուսական ընկերությունները ներառյալ Գազրպրոմը չունեն մեծ շահեր և այստեղ են գործում ռուսական իշխանությունների առջև ստանձնած պարտավորություններից ելնելով: Հայ-ռուսական քաղաքական լարվածության պարագայում, Մոսկվան կորցնում է ընկերություններին այս առումով խրախուսելու որևէ շահագրգռվածություն, գտնում է վերլուծաբանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930