Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ո­րոշ­ման գո­յու­թյան պայ­ման­նե­րում շատ դժ­վար է հայ­կա­կան կող­մին հիմ­նախ­նդ­րի վե­րա­բե­րյալ ա­ռա­ջար­կել մի լու­ծում, ո­րը կա­րող է առ­նչ­վել Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյան ներ­քո հա­յե­րի բնա­կու­թյա­նը». «Իրատես»

Հունիս 02,2020 10:11

Նա­խորդ շա­բաթ Մար­դու ի­րա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րա­նում Հա­յաս­տա­նի հա­մար շատ կարևոր վճիռ կա­յաց­վեց, ըստ ո­րի Ադր­բե­ջա­նը խախ­տել է Ռա­միլ Սա­ֆա­րո­վի կող­մից 2004-ին կաց­նա­հար­ված հայ սպա Գուր­գեն Մար­գա­ր­յա­նի կյան­քի ի­րա­վունքն ու դրսևո­րել խտ­րա­կա­նու­թ­յուն։ Այս ո­րո­շու­մով դա­տա­րա­նը Ադր­բե­ջա­նին նաև պար­տա­վո­րեց­րել է ար­տա­հանձ­նել մար­դաս­պա­նին։ Հե­տաքր­քիր է, որ մինչ այ­սօր Հա­յաս­տա­նի վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը ոչ մի խոսք չի ա­սել այս թե­մա­յով։ Ի­հար­կե, 100 «փաս­տի» մա­կար­դա­կին չի հաս­նի (ոչ հայտ­նա­բեր­ված ըն­ձա­ռ­յուծ է, ոչ էլ վար­չա­պե­տի տիկ­նոջ տու­գանք), բայց շատ էա­կան ո­րո­շում է ար­ցա­խ­յան հիմ­նախնդ­րի բա­րեն­պաստ լուծ­ման ճա­նա­պար­հին։ Թե­մա­յի շուրջ զրու­ցում ենք այս գոր­ծում մեծ ա­վանդ ու­նե­ցող, շուրջ 8 տա­րի Հա­յաս­տա­նի շա­հե­րը ՄԻԵԴ-ում ներ­կա­յաց­նող ՍԻ­ՐԱ­ՆՈՒՇ ՍԱ­ՀԱԿ­ՅԱ­ՆԻ հետ։

Ի՞նչ նշա­նա­կու­թյուն ու­նի այս վճի­ռը Հա­յաս­տա­նի հա­մար։

-Սա ա­ռանց­քա­յին ո­րո­շում է, ո­րը ոչ միայն Գուր­գեն Մար­գա­րյա­նի կյան­քի ի­րա­վուն­քի խախ­տումն ար­ձա­նագ­րե­լու և վե­րա­կանգ­նե­լու, այլև հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ա­ռանց­քա­յին դեր կա­րող է ու­նե­նալ։ Սա ա­ռա­ջին վճիռն է, որն ի­րա­վա­կան ա­ռու­մով, որ­պես ան­հեր­քե­լի փաստ, ար­ձա­նագ­րել է Ադր­բե­ջա­նի հա­կա­հայ­կա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, քա­նի որ հս­տակ ար­ձա­նագր­ված է ազ­գա­յին հիմ­քով ա­տե­լու­թյան հան­գա­ման­քը, ո­րից մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը պետք է հետևու­թյուն­ներ ա­նի, հատ­կա­պես ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի լուծ­ման ուղ­ղու­թյամբ գոր­ծադր­վող աշ­խա­տանք­նե­րում՝ հաս­կա­նա­լով, որ Ար­ցա­խում ապ­րում են էթ­նիկ հա­յեր։ ՈՒ­րախ ենք, որ մի­ջազ­գա­յին դա­տա­րանն այս ար­ձա­նագ­րումն ա­րեց և հույս ու­նենք, որ հե­տա­գա­յում էլ նույն վճ­ռա­կա­նու­թյամբ կհաս­նենք վճ­ռի կա­տար­մա­նը։

Այս վճ­ռից հե­տո գն­դա­կը Հա­յաս­տա­նի դի­վա­նա­գի­տու­թյան դաշ­տու՞մ է, ա­սել է՝ պա­րարտ հո՞ղ է ստեղծ­վել, որ­պես­զի էա­կան հա­ջո­ղու­թյուն­ներ գրանց­վեն ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի շուրջ բա­նակ­ցու­թյուն­նե­րում։

-Ան­շուշտ, հի­մնախ­նդ­րի հան­գու­ցա­լուծ­ման գոր­ծում անգ­նա­հա­տե­լի է այս և դրան հա­ջոր­դող վճիռ­նե­րի ազ­դե­ցու­թյու­նը։

Բա­ցի ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րից, Ադր­բե­ջա­նի հետ նաև տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազմ ենք մղում։ Այս հար­թա­կում ի՞նչ փոխ­վեց։

-Այս վճ­ռով հայ­կա­կան կող­մը մի քա­նի հար­թու­թյուն­նե­րում ա­ռա­վե­լու­թյուն է ստա­նում՝ և՛ ռազ­մա­կան, և՛ դի­վա­նա­գի­տա­կան, և՛ տե­ղե­կատ­վա­կան։ Տե­ղե­կատ­վա­կան ա­ռու­մով ա­կա­նա­տես ե­ղանք մի վի­ճա­կի, երբ վճ­ռին նա­խոր­դող շր­ջա­նում Ադր­բե­ջա­նը քա­րոզ­չա­կան մի­ջոց­նե­րով սե­փա­կան հա­սա­րա­կու­թյա­նը որ­պես հե­րոս ներ­կա­յաց­րեց Սա­ֆա­րո­վին՝ ի­րենց ժո­ղովր­դին ազ­դակ հղե­լով, թե հա­յի սպա­նու­թյու­նը քա­ջա­լեր­վող և պե­տու­թյան հո­վա­նա­վո­րու­թյանն ար­ժա­նա­ցող քայլ է։ Ա­վե­լին, ցու­ցադր­վեց, որ Ադր­բե­ջանն այն­քան ազ­դե­ցիկ պե­տու­թյուն է, որ կա­րո­ղա­ցավ Հուն­գա­րիա­յից ստա­նալ Սա­ֆա­րո­վին։ Այս ա­ռու­մով նրանց հա­սա­րա­կու­թյան ոգևո­րու­թյու­նը չա­փա­զանց մեծ էր, ո­րը բա­ցա­ռա­պես քա­րոզ­չա­կան նպա­տակ ու­ներ։ Քա­նի որ այս վճ­ռով Սա­ֆա­րո­վին ար­տա­հանձ­նե­լու և պատ­ժի հե­տա­գա կր­ման հարց է դր­ված, Ադր­բե­ջա­նը կր­կին տե­ղե­կատ­վա­կան դաշ­տում փոր­ձում է մա­նի­պու­լյա­ցիա­ներ ա­նել, որ­պես­զի հա­սա­րա­կու­թյու­նը հիաս­թա­փու­թյուն չապ­րի նման վճ­ռից։ Սա­կայն վճ­ռի կա­յաց­ման գոր­ծում Ադր­բե­ջա­նի վրա մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կան ճն­շու­մը մեծ է լի­նե­լու։ Այս ա­ռու­մով հայ­կա­կան կող­մը մեծ աշ­խա­տանք ու­նի կա­տա­րե­լու, որ­պես­զի Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյան՝ Սա­ֆա­րո­վի հե­րո­սա­ցու­մից և ան­պատ­ժե­լիու­թյու­նից ստա­ցած ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը սե­փա­կան հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում ի չիք դարձ­նի։ Այ­սօր այդ երկ­րում հիաս­թա­փու­թյու­նը գնա­լով մե­ծա­նում է, բազ­մա­թիվ գոր­ծիչ­ներ ար­դեն նշում են, որ Ադր­բե­ջա­նի վար­կա­նի­շը Ա­լիևի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով, հար­վա­ծի տակ է, և որ այս վճիռն ի ցույց է դնում Ադր­բե­ջա­նի ի­րա­կան ա­մո­թա­լի դեմ­քը, ին­չը մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը չի կա­րող ան­տե­սել։ ՈՒս­տի այս ո­րոշ­ման գո­յու­թյան պայ­ման­նե­րում շատ դժ­վար է հայ­կա­կան կող­մին հիմ­նախ­նդ­րի վե­րա­բե­րյալ ա­ռա­ջար­կել մի լու­ծում, ո­րը կա­րող է առ­նչ­վել Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյան ներ­քո հա­յե­րի բնա­կու­թյա­նը։ Այս ո­րո­շու­մը բա­ցա­ռում է նման տար­բե­րա­կը։ Միակ այ­լընտ­րան­քը կա­րող է լի­նել այն, որ Ադր­բե­ջա­նը դաս­տիա­րա­կի իր հա­սա­րա­կու­թյա­նը, փո­խի հա­յե­րի հան­դեպ հա­սա­րա­կու­թյան վե­րա­բեր­մուն­քը, ին­չը բա­վա­կան կաս­կա­ծե­լի է։

Զրույ­ցը՝

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930