Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մհեր Գրիգորյան. Սահմանին ներկա գնի պահպանման պարագայում, կարծում եմ, ՀԾԿՀ-ի հաշվարկները ողջամիտ են. «Հայկական ժամանակ»

Հունիս 02,2020 08:30

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արդեն ուսումնասիրել է «Գազպրոմ Արմենիա»-ի եւ «Տրանսգազ»-ի կողմից ներկայացված գազի սակագների փոփոխության հայտը։ Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն մի քանի հարց է ուղղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

– Պարոն Գրիգորյան, ծանո՞թ եք գազի սակագների վերաբերյալ ՀԾԿՀ-ի առաջարկին։ Որքանո՞վ է այն ՀՀ Կառավարության համար ընդունելի տարբերակ։

– Սահմանին ներկա գնի պահպանման պարագայում, կարծում եմ, ՀԾԿՀ-ի հաշվարկները ողջամիտ են: ՀՀ Կառավարությունն իր դիրքորոշումը կհայտնի ՀԾԿՀ-ի կողմից սակագնի հետ կապված քննարկումներն ավարտվելուց հետո:

– 2 շաբաթ առաջ տեղի ունեցած ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների առցանց գագաթնաժողովի ժամանակ գազի միասնական սակագին սահմանելու Հայաստանի առաջարկն, ըստ էության, չընդունվեց։ Ռուսաստանի կողմից հայտարարվեց, որ դա կարող է լինել միայն միասնական բյուջե եւ միասնական հարկման համակարգ ունենալու դեպքում։ Արդյո՞ք սրանից կարելի է ենթադրել, որ ՀՀ Կառավարության եւ «Գազպրոմ»-ի միջեւ սահմանին գազի գինը նվազեցնելու վերաբերյալ քննարկում ըստ էության կարող է տեղի չունենալ կամ տեղի ունենալու դեպքում արդյունք չտալ։

– Նախ կրկին պետք է նշեմ, որ ԵԱՏՄ հարթակում ըստ էության մերժվեց ԵԱՏՄ բոլոր 5 երկրների (այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության) համար տվյալ երկրում բոլորի համար միասնական մատակարարման եւ տարանցման սակագնի հարցը: Վստահ եմ, որ ԵԱՏՄ 4 երկրների (բացի՝ Ռուսաստանի Դաշնությունից) համար միասնական մատակարարման եւ տարանցման սակագնի սահմանման հարցի քննարկումը դեռ շարունակվելու է եւ լուծում է ստանալու: Մինչ այդ, սահմանին գազի գնի շուրջ քննարկումները կշարունակվեն միջկառավարական մակարդակով, որոնց հնարավոր արդյունքների մասին այս պահին չէի ցանկանա մեկնաբանություններ անել:

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930