Վրաստանը չի կարող բացել սահմանը կորոնավիրուսով բարձր վարակվածություն ունեցող երկրների, այդ թվում Հայաստանի համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
«Առաջին հերթին զբոսաշրջիկները կլինեն «կանաչ» երկրներից: Զբոսաշրջության բաժինն աշխատում է այդ ուղղությամբ: Երկկողմ համաձայնագրեր կստորագրվեն նվազագույն ռիսկ պարունակող երկրների հետ: Մշակվում են նաև որոշակի ընթացակարգեր՝ ինչ թեստ պետք է հանձնեն զբոսաշրջիկները նախքան ժամանելը:
Մի շարք երկրներ արդեն սահմանել են այդ կանոնները: Օրինակ, մեր քաղաքացիները, որոնք մեկնում են Թուրքիա բուժման, պետք է անցնեն ՊՇՌ թեստ ոչ շուտ, քան 48 ժամ առաջ: Նաև արդեն Վրաստան վերադառնալիս սահմանն անցնելուց հետո նրանք կգտնվեն որոշակի հսկողության տակ»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վրաստանը «անվտանգ միջանցք» կբացի Իսրայելի, Ավստրիայի, Չեխիայի և Ուկրաինայի զբոսաշրջիկների համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ