Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՊՆ-ն չի մեկնաբանում կադրերը, որոնք ներկայացվում են որպես ՀՀ ԶՈւ պատժիչ գործողություն. Ռազմիֆո (Տեսանյութ)

Հունիս 01,2020 22:35

Այսօր՝ հունիսի 1-ի առավոտյան, ֆեյսբուքյան հայ օգտատերերից մեկը «Պատժիչ գործողություն՝ 31.05.2020 թվական, Նախիջևանի ուղղությամբ» վերնագրով տեսանյութ է հրապարակել, որում, իր պնդմամբ, պատկերված է «հակառակորդի դիրքեր տանող ճանապարհին խոցված տեխնիկա»:

Տեսանյութը վատ որակի է, հեռվում երևում են վառվող օբյեկտներ, որոնք չի բացառվում, որ զինտեխնիկա են։

Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հրաժարվեց մեկնաբանել տեսանյութի ծագումը և բովանդակությունը․

«Միայն կարող եմ ասել, որ ընդհանրապես հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում, մենք համարժեքորեն պատասխանում ենք հակառակորդի գործողություններին և սադրանքներին»։

Նշենք, որ մի քանի օր առաջ, Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ, Նախիջևանի միջդիրքային տարածքում՝ հայկական զինված ուժերի կողմից կառուցվող նոր ամրաշինությունների շրջանում, ադրբեջանական կրակից այրվել է հայկական կողմին պատկանող ավտոմեքենա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930