Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող երեխային պետք է սովորեցնել ինքնուրույն կյանք վարելու հմտություններ. Արման Թաթոյանը երեխաների անհատական աշխատանքներ է հրապարակել

Հունիս 01,2020 22:22

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեխայի ինքնուրույն կյանք վարելու հմտության կարևորությանը:

«Այս նկարները մեր խնդրանքով պատրաստել են երեխաները, նայե՜ք դրանք․ դպրոցական երեխաները նկարներով մեզ են փոխանցում պատկերացնումներ իրենց իրավունքների մասին։

Երեխաներն իրենց մաքրությամբ մեծերից շատ դեպքերում ավելի լավ են պատկերացնում ներառականությունը, սեփական աշխարհայացքով են ցույց տալիս, որ պետք է գնահատել մարդու արժեքը, որ երբեք չի կարելի թույլ տալ, որ երեխան մեկուսանա իր հասակակիցներից միայն այն բանի համար, որ նա առանձնահատուկ է առողջական կամ սոցիալական վիճակով, չի կարելի նվաստացնել մարդուն ու զրկել նրան հիմա ու հետո ինքնուրույն կյանքով ապրելու երջանկությունից։

Մենք՝ մեծերս չպետք է թողնենք, որ այս կարևոր արժեքները մարեն մեր երեխաների մեջ. միայն այդ արժեքները զարգացնելով կարող ենք դաստիարակել ապագայի արժանապատիվ քաղաքացիներ։

Ի միջի այլոց, այս նկարների մեծ մասի հեղինակ են մարզերի երեխաները, ովքեր նախորդ տարի մասնակցել ու մրցանակներ են ստացել Մարդու իրավունքների պաշտպանի #փոխիրաշխարհը կարգախոսով իրազեկման արշավին:

Յուրաքանչյուր նկարի վրա կարող եք գտնել նկարը պատկերած երեխայի անուն-ազգանունն ու դպրոցը, դասարանն ու տարիքը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930