Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. Վերջին օրերին ռեանիմացիոն մահճակալների փոքր ավելացումներ ենք ունեցել

Հունիս 01,2020 21:20

«Պարետատան ամենօրյա քննարկումների ընթացքում առողջապահության նախարարությունը ներկայացնում է, թե վերակենդանացման մահճակալների ավելացման գործընթացը ոնց է ընթանում, որովհետև նկարագրված դեպքը վերաբերում է այն պարագային, երբ վերակենդանացման  բաժանմունքի ենթակա հիվանդի համար ազատ վերակենդանացման մահճակալ չգտնվի»,- վարչապետի կեցավայրից ուղիղ եթերով ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով հարցին, թե արդյոք իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկե՞լ և եթե այո, ի՞նչ է արվում այն կառավարելի դարձնելու համար, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հավելեց, որ վերջին օրերին ռեանիմացիոն մահճակալների փոքր ավելացումներ են ունեցել. «Խոսքը Արտաշատի բժշկական կենտրոնի մասին է և Օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտական կենտրոնի մասին է, սակայն երեք խոշոր ավելացումներ ենք ունենալու հերթականությամբ՝ մեկը Աստղիկ բժշկական կենտրոնում մոտավորապես 20 ռեանիմացիոն մահճակալ և ևս 20 ինտենսիվ թերապիայի մահճակալ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում՝ մոտ 50 ռեանիմացիոն մահճակալ և Էրեբունի բժշկական կենտրոնում՝ մոտավորապես 45-50 ռեանիմացիոն մահճակալ։ Գործողությունները կախված են լինելու, իհարկե, վարակի տարածման տեմպից»։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1833055303498601/

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930