Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Շատ դեպքերում չախտորոշված դեպքը ավելի վտանգավոր է վարակի տարածման առումով, քան ախտորոշվածը

Հունիս 01,2020 21:07

«Մենք մեկուսացման քաղաքականությունը վարեցինք այնքան ժամանակ, քանի դեռ մեր հյուրանոցային և մեկուսացման վայրերի հնարավորությունները ներում էին»,- վարչապետի կեցավայրից ուղիղ եթերով ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով հարցին, թե ասիմպտոմ դեպքերով վարակակիրների դուրսգրումը և նրանց վերադարձը ընտանիք, որտեղ մյուսները առողջ են, չի նպաստո՞ւմ արդյոք վարակի տարածմանը, հնարավո՞ր է, որ կառավարությունը վերանայի իր մոտեցումը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց, որ եկել էր մի պահ, որ այնքան շատ էին մեկուսացվածները և դրական թեստի պատասխանները, որ այլևս մեկուսացվածներին նման պայմաններում հնարավորություն չկար. «Ըստ էության, լուծման այլ տարբերակ գոյություն չուներ։ Բայց ես ուզում եմ նաև ասել, որ շատ դեպքերում չախտորոշված դեպքը ավելի վտանգավոր է վարակի տարածման առումով, քան ախտորոշվածը։ Որովհետև և ախտորոշվածը, և շրջապատի մարդիկ, ընտանիքի անդամները գիտեն այդ մասին և կրկնակի, եռակի ավելի զգույշ են լինում։ Շատ ավելի վտանգավոր են չախտորոշված այն դեպքերը, որոնք իրենք էլ չգիտեն, շրջապատն էլ չգիտի, ինձ նման, որ իրենք վարակված են։ Այնպես, որ այս պայմաններում, այո, դրական ախտորոշված դեպքերի հետ կապված զգոնությունը պետք է կրկնակի ավելի լինի։ Այլ տարբերակ պարզապես չկար»։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1833055303498601/

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930